ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թեհրան այցի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են. այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին։
«ՌԴ նախագահի այցը Իրան երկու երկրների հարաբերությունների զարգացման երկարաժամկետ ծրագրում է: Մենք նախապատրաստվում ենք, խորհրդակցություններ ենք անցկացնում ռուսական կողմի հետ այցի կազմակերպման շուրջ, որը տեղի կունենա համապատասխան ժամանակ»: - լրագրողներին ասել է դիվանագետը։