Ամերիկյան Microsoft ընկերությունը հայտարարել է աշխատողների կրճատումների նոր փուլի մասին, որը կազդի աշխատողների 3%-ի վրա ամբողջ աշխարհում և բոլոր թիմերում: Շուրջ 228,000 հոգանոց ընդհանուր աշխատուժի դեպքում, դա նշանակում է շուրջ 7,000 մարդու աշխատանքից ազատում: Այս մասին հայտնում է NBC News-ը։
Microsoft-ի ներկայացուցիչն ասել է, որ ընկերությունը շարունակում է իրականացնել կազմակերպչական փոփոխություններ, որոնք անհրաժեշտ են դինամիկ շուկայում ընկերության հաջողության համար ավելի լավ դիրքավորելու համար: Նոր կրճատումների մյուս նպատակը կառավարման մակարդակների կրճատումն է։
Նշվում է, որ նոր կրճատումների մասին հայտարարվել է, թեև վերջին եռամսյակում ընկերության շահույթը գերազանցել է սպասելիքները։ Ընդհանուր առմամբ, վերջին երեք ամիսների ընթացքում ընկերությունն ապահովել է $70,1 մլրդ եկամուտ և $25,8 մլրդ զուտ շահույթ: