Foto

«Հնդկաստանում «Միսս Աշխարհ» մրցույթը վերածվել է իսկական մշակութային տոնախմբության». Ադրինե Աճեմյանը նոր կադրեր է հրապարակել

Դերասանուհի Ադրինե Աճեմյանն, ով այս օրերին Հնդկաստանում Հայաստանը ներկայացնում է  «Միսս Աշխարհ» հեղինակավոր միջազգային գեղեցկության մրցույթին, Ինստագրամում նոր կադրեր է հրապարակել Հնդկաստանից: 

«Միսս Աշխարհը համաշխարհային մշակութային իրադարձություն է, որտեղ ավելի քան 130 երկրների ներկայացուցիչներ ծանոթանում են, ներկայացնում իրենց մշակույթը։

Այս տարի, անցկացվելով Հնդկաստանում, մրցույթը վերածվել է իսկական մշակութային տոնախմբության։ Մասնակիցներն այցելում են Հնդկաստանի հոգևոր-մշակութային վայրեր, մասնակցում միջոցառումների»,- գրառումն արված է «Միսս Հայաստան»-ի Ինստագրամի պաշտոնական էջում: