2026-ին գնում ենք ոչ թե ընտրության, այլ հանրաքվեի, պատասխաններից մեկը ՀՀ-ն է, մյուսը՝ Արևմտյան Ադրբեջանը։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը․
«Բացի Արևմուտքի գլոբալիստներից, Ադրբեջանից ու Թուրքիայից, Փաշինյանն այլ տանիք հիմա չունի։ Եթե մինչև ընտրությունները չձևավորվի իրական այլընտրանք, հնարավոր չէ հաղթել Փաշինյանին։
Առաջին որոշողը ոչ թե աշխարհաքաղաքական կենտրոններն են, այլ մեր հասարակությունը։ Միջազգային հանրությունը կադապտացվի այդ իրողությանը։ Երկիրը սողացող կապիտուլյացիայի մեջ է։ Ունենք անդառնալի կորուստներ, բայց գահվիժման ընթացքը կարող ենք կանգնեցնել»,- նշել է Սուրենյանցը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում