Foto

Զինծառայողի հոսանքահարվելու հետևանքով մահանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Պարտադիր ժամկետային զինծառայողի հոսանքահարվելու հետևանքով մահանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնել են ՔԿ-ից։
 
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
 
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն