Foto

«Ռեալի» դարպասապահը վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը վնասվածք է ստացել և բաց կթողնի Իսպանիայի Պրիմերայի 36-րդ տուրի՝ «Մալյորկայի» դեմ խաղը, հաղորդում է «սերուցքայինների» մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Լունինը աջ ձեռքի վնասվածք ունի և չի ընդգրկվի թիմի հայտացուցակում:

«Ռեալ Մադրիդ»-«Մալյորկա» խաղը կկայանա այսօր՝ մայիսի 14-ին, «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:30-ին։ Լունինը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 12 խաղ՝ չորս խաղում անառիկ պահելով դարպասը։

Ուկրաինացի դարպասապահի գործող պայմանագիրն իսպանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի հունիսի վերջը։