Ուկրաինայում հակամարտությունը կարող է հանգեցնել ուղղակի ռազմական բախման Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև։ Այս մասին ասվում է ԱՄՆ Հյուսիսային հրամանատարության և Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարության (NORAD) ղեկավար, գեներալ Գրեգորի Գիլոյի հայտարարության մեջ, որը պատրաստվել է Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովում լսումների համար։
Փաստաթղթի համաձայն՝ շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին կան մի քանի հնարավոր սցենարներ, որոնց դեպքում հակամարտության սրումը կվերածվի Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ուղիղ առճակատման։
Ըստ գեներալի՝ հատկապես մտահոգիչ է Ռուսաստանի կապերի ամրապնդումն ԱՄՆ-ի մյուս մրցակիցների՝ մասնավորապես Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի հետ։