Foto

ԱՄՆ-ը չի ցանկացել տեսնել Զելենսկուն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում

ԱՄՆ դեմ է արտահայտվել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն հունիսի 24-25-ը Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հրավիրելուն: Այս մասին հայտնում է իտալական ANSA գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«ԱՄՆ-ն դեմ է Ուկրաինայի նախագահ Զելենսկուն Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր ուղարկելուն», - հայտնել են դիվանագիտական աղբյուրները:

Նյութում նաև նշվում է, որ ներկա պահին հրավիրվել են ՆԱՏՕ-ի ասիական միայն չորս գործընկերներ՝ Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան և Նոր Զելանդիան: