Լեհ զինվորականները պայմանագիր են կնքել երեք հետախուզական արբանյակների գնման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է հանրապետության ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը, փոխանցում է РИА Новости-ն։
«Հիանալի օր է Լեհաստանի անվտանգության, լեհական բանակի, Լեհաստանի համար: Հիանալի օր՝ անկախության առումով: Լեհաստանը անկախ կլինի արբանյակային պատկերներ ստանալու հարցում»,- ընդգծել է նա:
Նրա խոսքով, Վարշավան կկարողանա ինքնուրույն ստանալ ոչ միայն օպտիկական, այլև մոնոխրոմատիկ պատկերներ։ Տիեզերանավերը պատկերներ կտրամադրեն՝ անկախ եղանակային պայմաններից։
Կոսինյակ-Կամիշը մանրամասնել է, որ պայմանագրով Լեհաստանը կստանա երեք արբանյակ՝ 860 միլիոն զլոտիի լրացուցիչ տարբերակներով (ավելի քան 200 միլիոն եվրո)։