Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է Թել Ավիվում Բեն Գուրիոն օդանավակայանի ուղղությամբ հերթական հրթիռային հարվածի մասին: Հարձակման մասին հաղորդագրությունը Telegram-ումհրապարակել է շարժման ներկայացուցիչ Յահյա Սարիան։
«Եմենի զինված ուժերի հրթիռային զորքերըհաջող ռազմական գործողություն են իրականացրել՝ հիպերձայնային բալիստիկհրթիռով հարվածելով Լոդօդանավակայանին, որն Իսրայելում հայտնի է որպես Բեն Գուրիոն», - գրել է նա:
Սարիան նաև նշել է, որ հարձակման հետևանքով օդանավակայանի տարածքում ինքնաթիռների երթևեկությունը գրեթե մեկ ժամով դադարեցվել է: Նա ընդգծել է, որ Թել Ավիվի օդանավակայանի վրա այս հարձակումը երրորդն է վերջին մեկ օրվա ընթացքում: