Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, իսրայելական կողմը և Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման անուղղակի բանակցություններում միջնորդները համաձայնության են եկել երկխոսությունը վերսկսելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀԱՄԱՍ-ին մոտ կանգնած Maan գործակալությունը։
Ըստ եգիպտական աղբյուրների՝ «պայմանավորվածությունները ներառում են ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև անուղղակի բանակցությունները»։ Նշվում է, որ ԱՄՆ ներկայացուցիչները պետք է հանդես գան՝ որպես հիմնական միջնորդ երկխոսության գալիք փուլում։
Նույն աղբյուրները նշում են, որ սկզբում ՀԱՄԱՍ-ին և Իսրայելին առաջարկվել է համաձայնության գալ «երեք շաբաթից մինչև քառասուն օր ժամկետով հրադադարի շուրջ»։ Այս ընթացքում խումբը պետք է ազատի երկու պատանդի։