Foto

Դատախազը դատարան է հանձնել անչափահասին սպանած անձանց վերաբերյալ քրեական վարույթը

Դատախազը, 2025 թվականի մայիսի 13-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Արարատի մարզի Մասիս համայնքի Խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարակից տարածքում 2024 թվականի նոյեմբերի 8-ին կատարված անչափահասի սպանության մեջ մեղադրվող 2 անձի, ինչպես նաև անչափահասին ծեծի ենթարկած 3 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը:

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում, դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ա.Գ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից անչափահասի սպանությունը), Գ.Բ.-ի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետերով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության ենթարկելը), Ա.Բ.-ի, Ս.Ս.-ի և Գ.Յ.-ի նկատմամբ՝ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով:

Ա.Գ.-ի և Գ.Բ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը: