Foto

Դաղստանում ժայռի փլուզումն աշխարհից կտրել է ավելի քան 50 գյուղ

Դաղստանի (ՌԴ) Չարոդինսկի և Գունիբսկի շրջանների սահմանին ժայռի զանգվածային փլուզումն ամբողջությամբ փակել է Գունիբ-Ցուրիբ տարածաշրջանային ճանապարհը, որը հանրապետության լեռնային հատվածի առանցքային տրանսպորտային զարկերակներից մեկն է։ Այս մասին հայտնում է ASTRA հրատարակությունը։

Միջադեպի հետևանքով Չարոդինսկի շրջանի 53 գյուղ, որտեղ ապրում է ավելի քան 14,000 մարդ, կտրվել են արտաքին աշխարհից։ Այս բնակավայրերի մատակարարման համար օգտագործվող միակ ճանապարհը փակ է թափված քարերի և հողի պատճառով։

 

Այս տարածքում ուղևորների և բեռնափոխադրումների այլընտրանքային երթուղիներ չկան: Ժայռային զանգվածի փլուզման պատճառը, ամենայն հավանականությամբ, առատ տեղումներն ու գարնանային հալոցքն են եղել, ինչը խաթարել է լեռնալանջերի կայունությունը։

tert.am