Foto

«Եվրատեսիլ-2025». Ինչպես մայիսի 15-ին քվեարկել Հայաստանի օգտին

Մայիսի 15-ին՝ «Եվրատեսիլ-2025» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակում 5-րդ համարի ներքե ելույթ կունենա Հայաստանի ներկայացուցիչ Պարգը։  Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն ներկայացնում է այն երկրների ցանկը, որտեղից կարող են աջակցել մեր պատվիրակին և քվեարկել:

Մրցույթը կմեկնարկի  Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով ժամը 23:00-ին):

 

Քվեարկելու համար հարկավոր է 05 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Հայաստանից մեր պատվիրակի օգտին քվեարկել հնարավոր չէ:

 

«Ուշադրություն՝ քվեարկել կարող են նաև մրցույթին չմասնակցող երկրները. հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք: Այս ձևով արված քվեարկությունը դիտարկվելու է որպես մեկ երկրից ստացված ձայն»,- նշում են Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունից։