Foto

Ճապոնիայում ավտոմեքենան մխրճվել է դպրոցականների ամբոխի մեջ ու անհետացել

Ճապոնիայում անհայտ վարորդն ավտոմեքենայով մխրճվել է դպրոցականների ամբոխի մեջ ու անհետացել։ Այս մասին հաղորդում է NHK հանրային հեռուստաալիքը։

«Մայիսի 14-ին Սայտամա պրեֆեկտուրայի Միսատո քաղաքում ավտոմեքենան մխրճվել է դպրոցից տուն վերադարձող տարրական դասարանների աշակերտների ամբոխի մեջ։ Տարրական դասարանի չորս աշակերտ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ տուժածներից երկուսը գիտակից են, իսկ մյուսների վիճակը հայտնի չէ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխաներին վրաերթի ենթարկած ավտոմեքենան դեպքի վայրից դիմել է փախուստի։ Ոստիկանությունը պարզում է վթարի հանգամանքները։

lurer.com