Foto

Վտանգավոր է ոչ թե աղի օգտագործումը, այլ՝ աղի չարաշահումը. Առողջապահության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ վտանգավոր է ոչ թե աղի օգտագործումը, այլ՝ աղի չարաշահումը։

«Աղի չարաշահմամբ պայմանավորված առողջական խնդիրներ`

🔸 արյան բարձր ճնշում,

🔸 սրտանոթային,

🔸 երիկամային հիվանդություններ և այլն:

Պետք է փոխել սննդի մշակույթը և սովորությունները առողջական խնդիրներից խուսափելու համար`

🔹 նախընտրե՛ք թարմ, չվերամշակված սննդամթերք,

🔹 ընտրե՛ք աղի ցածր պարունակությամբ սնունդ,

🔹 պատրաստելիս հնարավորինս նվազեցրե՛ք աղի օգտագործումը,

🔹 աղի փոխարեն օգտագործե՛ք կանաչեղեն, համեմունքներ, կիտրոն,

🔹 սահմանափակե՛ք պատրաստի սոուսների և արագ սննդի օգտագործումը»,- ասվում է հաղորդագրությունում։