Foto

Ադրբեջանը Հնդկաստանին կոչ է անում ուշադիր լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում

«Ազատություն». Պաշտոնական Բաքուն կոչ է անում Դելիին «ուշադիր լինել հայ – ադրբեջանական հարաբերությունների հարցում»։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Յալչին Ռաֆիևը՝ մեկնաբանելով Հնդկաստանի և Պակիստանի միջև վերջերս ծագած լարվածությունն ու Բաքվի անվերապահ աջակցությունն Իսլամաբադին։ «Պակիստան-Հնդկաստան հակամարտության հարցում Ադրբեջանի տեսակետը հիմնված է միջազգային իրավունքի նորմերի վրա։ Հնդկաստանը և այլ երրորդ պետություններ պետք է ուշադիր լինեն հայ – ադրբեջանական հարաբերությունների հարցում, որոնք այժմ փխրուն փուլում են», – ասել է ադրբեջանցի դիվանագետը: «Մենք ակնկալում ենք, որ բոլոր պետությունները, այդ թվում՝ Հնդկաստանը, այնպիսի կոնկրետ քայլերի չեն դիմի, որոնք կարող են հարված հասցնել [հայ – ադրբեջանական] կարգավորման գործընթացին», – հայտարարել է Ռաֆիևը: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: