Foto

ԵՄ-ն կարող է բարձրացնել ուկրաինական ապրանքների մաքսատուրքերը

Եվրամիությունը պատրաստվում է շաբաթների ընթացքում բարձրացնել ուկրաինական ապրանքների մաքսատուրքերը, ինչը կհարվածի Կիևի տնտեսությանը Ռուսաստանի դեմ պայքարի վճռորոշ պահին։ Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times թերթը։


ԵՄ-ի և Ուկրաինայի միջև հատուկ առևտրային համաձայնագրերի ժամկետը լրանում է հունիսի 6-ին, և ԵՄ-ն նախատեսում է դրանք փոխարինել «անցումային պայմանավորվածություններով», մինչ երկու կողմերը թարմացնեն իրենց ընդհանուր առևտրային համաձայնագիրը:


Անցումային առաջարկը կտրուկ կնվազեցնի Ուկրաինայի գյուղատնտեսական ապրանքների համար առանց մաքսատուրքերի քվոտաները:


Եվրախորհրդարանի առևտրի հանձնաժողովի նախագահ Բերնդ Լանգեն սա վատ ազդանշան էանվանել Ուկրաինայի համար։ Նրա կարծիքովլուծման որոնումները կձգձգվեն առնվազն մինչևհոկտեմբեր։

lurer.com