Հայաստանի ատոմակայանի աշխատանքը մայիսի 15-ի կեսգիշերից կկանգնեցվի 60-օրյա պլանային վերանորոգման նպատակով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն՝ հղում կատարելով կայանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանի՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի այցի ժամանակ արված հայտարարությանը։
«Կայանը չի գործի ստանդարտ ժամկետից 15 օր ավելի երկար, քանի որ ընթացիկ վերանորոգման աշխատանքների հետ մեկտեղ պետք է փոխարինվեն տուրբինային արտադրամասի ավտոմատ համակարգերը, ինչպես նաև գեներատորների և տրանսֆորմատորների պաշտպանության համակարգը: Բացի այդ, կփոխարինվի ցածր լարման (6 և 0,4 կՎ) վթարային անջատման համակարգը»,-ասել է Վարդանյանը: