Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում վերսկսվել են զինված բախումները Ազգային համաձայնության կառավարության ուժերի և Կայունության աջակցության ապարատի (SSA) միջև, հայտնում է Al Wasat-ը։
Հրատարակության տվյալներով՝ մարտերը սկսվել են Լիբիայի նախագահական խորհրդում SSA-ի ղեկավար Աբդել Ղանի ալ-Քիքլիի լիկվիդացումից հետո։ Նա սպանվել է Տրիպոլիի ռազմական շրջանի 444-րդ բրիգադի շտաբում, որից հետո բրիգադը հրաման է ստացել գրոհել SSA-ի շտաբը և անցնել հարձակման։
SSA-ի ուժերը տեղակայվել են քաղաքի մուտքերի մոտ՝ ներառյալ դեպի Միտիգա միջազգային օդանավակայան տանող ճանապարհը և դեպի իրենց շտաբ: Ականատեսները հայտնել են դեպի Միտիգա զսպող ուժերի և դատական ոստիկանության ռազմական շարասյունի շարժման մասին: