Foto

«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգը խափանվել է․ ՊԵԿ

2025 թվականի հոկտեմբերի 7-ին «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-Invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։

Կատարվում են աշխատանքներ՝ հնարավորինս արագ համակարգի բնականոն ռեժիմով աշխատանքի վերականգնման համար։

Հայցում ենք հարկ վճարողների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։