Foto

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներ. տեղի են ունեցել առանձնազրույցներ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հոկտեմբերի 7-ին ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ: Այցի շրջանակներում տեղի են ունեցել խորհրդապահական առանձնազրույցներ, այդ թվում՝ Արսեն Ղուկասյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

«Ուսումնասիրվել են անձանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն:

Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ։

Այցերի մանրամասները խորհրդապահական են՝ ենթակա չեն հրապարակման:

Արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից»,- ասված է հաղորդագրության մեջ։