Foto

Փարիզի կենտրոնում պայթյուն որոտացել Ֆրանսիայի վարչապետի նստավայրի մոտ

Փարիզի կենտրոնում մեքենա է այրվել և պայթյուն որոտացել, հաղորդում է Parisien:

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Ֆրանսիայի վարչապետի նստավայրի՝ Մատինյոնի պալատից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։ 

Փարիզի հրշեջ ծառայությունը հայտնում է, որ ավտոմեքենայում բռնկված հրդեհը հաջողվել է արագ մարել: Ընդ որում, նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հրաժարական տված Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնուի և իր գործընկերների միջև նախատեսված հանդիպման ժամանակ:

Տեսանյութը՝ հղմամբ։