Foto

ՀԱՊԿ անդամ պետությունների հատուկջոկատայինները կատարելագործում են իրենց հմտությունները

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Ղազախստանի Հանրապետության Ազգային գվարդիայի զորավարժարանում տեղի է ունեցել հատուկ ուսումնավարժություն՝ ներքին գործերի, ազգային անվտանգության մարմինների, ներքին զորքերի (Ազգային գվարդիայի), հատուկ և հակաթմրանյութային ծառայությունների, ինչպես նաև վթարափրկարարական և հակահրդեհային կառույցների հատուկ, ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների կազմի մեջ մտնող ստորաբաժանումներով:

ՀԱՊԿ անդամ պետությունների հատուկջոկատայինները, մարտայիններին առավելագույնս մոտ պայմաններում, կատարելագործել են իրենց հմտությունները ինքնուրույն հատուկ գործողություն իրականացնելիս, իսկ ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներից կազմված օպերատիվ շտաբը մշակել է գործողության պլանավորման, դրա անցկացման որոշման ընդունման և ստորաբաժանումների գործողությունների կառավարման կազմակերպման հարցերը: Հատուկ գործողությունը ղեկավարելու համար տեղակայվել է դաշտային կառավարման կետ։

Զորավարժության շրջանակներում մշակվել են հատուկ նշանակության ուժերի համախմբված օպերատիվ-մարտական խմբերի գործնական գործողությունները, ինչպես նաև անցկացվել են մարտական զենքից մարտավարական հրաձգության մրցումներ:

Զորավարժությանը ներգրավված են եղել զրահատեխնիկա, հատուկ ավտոտրանսպորտ, անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև մարտական ավիացիա: Զորավարժությանը ներկա էին դիտորդներ ՇՀԿ-ի ՌԱՏՍ-ից, ԱՊՀ ԱՏԿ-ից:

Զորավարժությունների հաջող անցկացմանը նպաստել է ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև ՀԱՊԿ ԱԱՀՈՒ ԱԴԾ-ի կազմի մեջ մտնող ստորաբաժանումների հրամանատարների կառավարման մարմինների ղեկավար կազմի հետ ուսումնամեթոդական հավաքը, որն անցկացվել է նախօրեին ՀԱՊԿ քարտուղարության աշխատակիցների և Ղազախստանի ազգային գվարդիայի ներկայացուցիչների հետ համատեղ: Զորավարժության ավարտին առավել աչքի ընկած աշխատակիցներն ու զինծառայողները խրախուսվել են: