Foto

ՀԱՄԱՍ-ը պահանջում է իսրայելական զորքերի դուրսբերում պատանդների դիմաց

ՀԱՄԱՍ-ը պահանջում է իսրայելական զորքերի դուրսբերում պատանդների դիմաց։

Ըստ «Ալ Ջազիրա»-ի՝ Եգիպտոսում բանակցությունների ժամանակ ՀԱՄԱՍ-ը պնդել է, որ պատանդների ազատ արձակումը միաժամանակ լինի իսրայելական զորքերի դուրսբերման հետ Գազայից։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ենթադրում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կփորձի խոչընդոտներ ստեղծել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու ճանապարհին: Այդ մտավախությունների մասին հայտարարել է շարժման քաղբյուրոյի անդամ և խոսնակ Ֆաուզի Բարհումը:

«Մենք կցանկանայինք զգուշացնել. Նեթանյահուն կարող է փորձել խոչընդոտել ընթացիկ բանակցությունները և խափանել դրանք, ինչպես որ խափանել է նախորդ փուլերը»,- ընդգծել է նա: Բարհումի խոսքերը մեջբերվել է ՀԱՄԱՍ-ի թելեգրամյան ալիքում: Արմատական ​​ներկայացուցիչը նշել է, որ շարժումը «պատասխանատու մոտեցում է ցուցաբերել իրեն ներկայացված բոլոր առաջարկների ուսումնասիրության, ներառյալ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մշակած վերջին ծրգարի հարցում»:

Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի կողմնակիցների հարձակման երկրորդ տարելիցի առթիվ ելույթ ունենալով՝ Բարհումը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը շարունակում է պնդել, որ Գազայում պետք է լիակատար և մշտական ​​հրադադար հաստատվի, իսրայելական զորքերը դուրս բերվեն Գազայից, իսրայելցի պատանդներն «արդար փոխանակվեն» պաղեստինցի բանտարկյալների հետ, անկլավը վերականգնվի, մարդասիրական օգնությունը հասանելի դառնա և պաղեստինցիները վերադառնան Գազայի հյուսիսային հատվածի իրենց տներ: