Այնքան ամոթ է, այնքան խայտառակություն է, որ վարչապետը չի շնորհավորել գյումրեցիների տոնը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
«Ես ի՞նչ ասեմ էդ մարդուն։ Այսինքն ի՞նչ է նշանակում, որ ասենք Վարդան Ղուկասյանը դառել է քաղաքապետ, դուք պիտի գյումրեցիներին չշնորհավորե՞ք։ Ասում ես՝ 15000 ձայն էլ ՔՊ-ն է հավաքել, դրանց գոնե շնորհավորեիր։ Այսինքն դու գիտես, որ այստեղ ՔՊ-ական չկա՞։ Այսինք ժողովուրդը քո հետևից չի եկել, դրա համար չես շնորհավորում ժողովրդին։ Ժամ-ժամ, տեսնում ենք, հասկանում ենք, թե դու ով ես, ճիշտ ասած չգիտեինք, որ դու այդպիսին ես։ Ամոթ ձեզ, այդքան բան»,–ասաց նա։