Foto

«Ռեալի» նախկին կիսապաշտպան Կրոսը նշել է «Բարսելոնայի» թույլ կողմերը

Գերմանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը կիսվել է Իսպանիայի գործող չեմպիոն «Բարսելոնայի» խաղի վերաբերյալ իր կարծիքով։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

««Բարսելոնան» շատ գրավիչ խաղաոճ ունի։ Հնարավոր է՝ աշխարհի ամենագրավիչ ոճը։ Այնուամենայնիվ, թիմը կարող է խնդիրներ ունենալ, եթե առաջատարները լավագույն մարզավիճակում չեն։ Եթե Յամալը, Ռաֆինյան կամ Պեդրին վատ խաղ ցուցադրեն, մրցակիցը կարող է լուրջ վնաս հասցնել «Բարսային»։

Հենց դա տեղի ունեցավ անցյալ մրցաշրջանում՝ «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։ Նույնը կարող է տեղի ունենալ նաև այս տարի․ ինչ-որ պահի «Բարսելոնան» անպայման կհանդիպի մի մրցակցի, որը կօգտագործի նրա թուլությունը»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Նշենք, որ կատալոնական ակումբը պարտվել է իր վերջին երկու խաղերում՝ ՊՍԺ-ին՝ 1:2, իսկ «Սևիլիային»՝ 1:4 հաշվով։