Ռուսաստանն ու Ուկրաինան տարբեր պահանջներ ունեն հնարավոր զինադադարի իրականացման վերաբերյալ և այս պահին դրանք համաձայնեցման կարիք ունեն։
Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Լեհաստանից Ուկրաինա մեկնող գնացքում իրեն ուղեկցող լրագրողների հետ զրույցում, որտեղ նա մեկնում է այցով։
«Բանակցային գործընթացի մեկնարկով ես տեսնում եմ, որ հարցերը սկսում են ավելի լուրջ տեսք ստանալ։ Այսինքն՝ երկու կողմերն էլ սովորաբար հրադադար են ուզում, ոչ ոք չի ասում, որ դեմ է։ Դժվար կլինի դա բացատրել համաշխարհային հանրությանը։ Բայց մյուս կողմից՝ երկու կողմերը հրադադարի տարբեր պահանջներ ունեն, ինչ-որ կերպ հակասության մեջ են միմյանց հետ, երբ այս ամենը բերենք հավասարակշռության, հնարավոր կլինի ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկել հրադադարի հասնելու համար»,- ասել է Ֆիդանը։
Նախարարը պարզաբանել է, որ ռուսական կողմը հարց է բարձրացնում, թե կոնկրետ ինչ կշահի 30-օրյա զինադադարից, եթե այն սկսվի։ «Եթե, օրինակ, պատերազմը վերսկսվի 30 օրից, ինչո՞ւ բանակցել դրա մասին։ Ռուսաստանի Դաշնությունն այստեղ որոշակի պայմաններ ունի։ Այսինքն՝ այն հարցը, թե ինչու՞ ենք մենք հիմա բանակցում հրադադարի շուրջ, իհարկե, կարևոր և օրինական է։ Պատերազմի վերսկսման դեպքում այդ պայմանները բանակցությունների համար բաց տարածք են»,- նշել է Ֆիդանը։
Նա կարծում է, որ ուկրաինացիների և ռուսների դիրքորոշումները ի սկզբանե հեռու են միմյանցից, բայց դրանք կարող են մերձեցնել միջնորդության միջոցով։ «Անշուշտ, Ամերիկան նույնպես այստեղ կարևոր դեր է խաղում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կամք ունի, նա ցանկանում է անհապաղ հրադադար տեսնել: Այս պահին Ուկրաինան և եվրոպական կողմը ճկունություն են ցուցաբերել ամերիկյան դիրքորոշմանը հարմարվելու հարցում: