Foto

«Mercedes»-ում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ մայիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառ ավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում՝ «Արևելյան խոհանոց»-ի մոտ ավտոմեքենա է այրվում: 
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն: 
 
Տեղում պարզվել է, որ ավտոմեքենան վարելիս է եղել Երևանի բնակիչ, 51-ամյա Մհեր Մ.-ն:  Հրդեհի պատճառը պարզվում է: