ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Իսկ ի՞նչ կանեիր դու, եթե Ադրբեջանի նկատմամբ պարտավորություն ստանձնած լինեիր երկրիդ ներսում պայքարել «ռևանշիզմի» դեմ։
Ու ամեն անգամ Հայ առաքելական եկեղեցին հանդես գար հայկական շահերի պաշտպանության դիրքերից։
Դու էլ ստանայիր սոցոլոգիական հարցման տվյալներ, որոնց համաձայն Հայ առաքելական եկեղեցու վարկանիշն ամենաբարձրն է, իսկ բնակչության 78.9%-ը իրեն համարում է Հայ առաքելական եկեղեցու հետևորդ»: