Foto

Ֆիդանը Կիևում բանակցություններ է վարում Զելենսկու հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Կիևում բանակցություններ է վարում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հունիսի 2-ին Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ծրագրված հանդիպումից առաջ, ՌԻԱ Նովոստին։

Ֆիդանը մայիսի 25-ից 27-ը այցով գտնվում էր Մոսկվայում, նրան ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և բանակցություններ է վարել ՌԴ առաջնորդի օգնական Վլադիմիր Մեդինսկու, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի և ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ։

Ֆիդանն այսօր Կիևում հայտարարել է՝ Թուրքիան ակնկալում է, որ Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների փուլերից հետո հնարավոր կլինի հանդիպում անցկացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև։ 
Ֆիդանը նաև հույս է հայտնել, որ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնել կհաջողվի մեկ տարվա ընթացքում։

«Կամ մենք թույլ կտանք, որ այս պատերազմը շարունակվի, կամ մենք կհասնենք կայուն խաղաղության այս տարվա ընթացքում»,- ասել է թուրք նախարարը Կիևում կայացած մամուլի ասուլիսում։ 

Աղբյուրը՝ tert.am