Foto

Մխիթարյանն ու թիմակիցները ժամանել են Մյունխեն

Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբի անդամներն արդեն ժամանել են Մյունխեն:

 

Մյունխենում՝ «Ալիանց Արենա» մարզադաշտում մայիսի 31-ին տեղի կունենա 2025 թվականի ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որտեղ կմրցեն «Փարիզ Սեն Ժերմենը» (Ֆրանսիա) և «Ինտերը» (Իտալիա):

Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին, իսկ գլխավոր մրցավարն է ռումինացի Իստվան Կովաչը։

Այս եզրափակիչը պատմական է, քանի որ 2004 թվականից ի վեր առաջին անգամ է, երբ Չեմպիոնների լիգայի եզրափակչում ներկայացված չեն լինի Անգլիայի, Իսպանիայի կամ Գերմանիայի ակումբներ։

 

 

Աղբյուրը`ArmSport.am