Foto

Կրթարշավի նախաձեռնողները երջանիկ են ինքնախայտառակման տպավորիչ արդյունքներով․ Արշակ Սրբազան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ, գերաշնորհ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը «Համառոտագրություն մահախոսականի» վերտառությամբ գրառում է արել։

«Հայտնի կրթարշավը գրավում է ախտահարված երևակայության ու զազրախոսության նորանոր բարձունքներ: 

Կրթարշավի նախաձեռնողները երջանիկ են ինքնախայտառակման տպավորիչ արդյունքներով և պատրաստ գրավելու նորանոր սև հորիզոններ...

Իսկ առջևում կործանարար խորխորատն է, ուր կա «լաց և ատամների կրճտոց»,- նշել է Սրբազան Հայրը։