Foto

Փորձեր են արվում վերանայել Հայաստանի պատմությունը և հայ-ռուսական հարաբերությունները. Ռուսաստանի դեսպան

Փորձեր են արվում վերանայել Հայաստանի պատմությունը, ինքնությունը և հայ-ռուսական հարաբերությունները: Այս մասին Sputnik Արմենիայի փոխնացմամբ, ասել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:


«Ահա թե ինչու հիմա, ավելի քան երբևէ, պահանջված է օբյեկտիվ գիտական վերլուծություն այն մասին, թե ինչն են իրենցից ներկայացնում Հայաստանը ու հայի ինքնությունը, ասաց Սերգեյ Կոպիրկինը Երևանում կայացած հայագետների մրցույթի ամփոփման ժամանակ։

Սա կարևոր է նաև մեր երկրները միավորող հատկությունների համատեքստում: Հայաստանի և Ռուսաստանի ինքնությունները այնքան սերտորեն են միահյուսված, որ երբեմն դժվար է դրանք բաժանել: Հետևաբար, կարևոր է, որ հայագիտությունն այժմ այդպիսի ժողովրդականություն է վայելում Ռուսաստանում. Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում ստեղծվում է հայոց լեզվի դասավանդման ամբիոն: Սրանք այն գործընթացներն են, որոնց պետք է ամեն կերպ աջակցենք»,- նշել է նա: