Իսրայելական ուժերը սաստկացրել են Գազայի վրա հարձակումները, որի հետևանքով, բժշկական աղբյուրների տեղեկացմամբ, կեսգիշերից ի վեր զոհվել է 65 պաղեստինցի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։Զոհերի մեծամասնությունը գրանցվել է իսրայելական ուժերի կողմից Ջաբալիա փախստականների ճամբարը և Ջաբալիա ալ-Բալադ շրջանում բնակելի տները ռմբակոծելու հետևանքով։Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իրենք կշարունակեն հարվածներ հասցնել ՀԱՄԱՍ-ին։«Մենք թույլ չենք տա ՀԱՄԱՍ-ին հիվանդանոցներն ու մարդասիրական հաստատությունները որպես ահաբեկչության շտաբներ օգտագործել։ Մենք կհետապնդենք ՀԱՄԱՍ-ին և նրա առաջնորդներին ու կհարվածենք նրանց ամենուրեք», - նշել է նա։Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով զոհվել է 52 908 պաղեստինցի, վիրավորվել՝ 119 721-ը:Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։