Foto

Իրանում ԻՀՊԿ-ի շտաբ-բնակարանի վրա հարձակման հետևանքով՝ երկու մարդ է զոհվել

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) երկու անդամ է զոհվել կազմակերպության գլխավոր գրասենյակի վրա Իրանի Քուրդիստան նահանգի Սերբաբադ քաղաքում հարձակման ժամանակ։

Այս մասին հայտնել է Mehr լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԻՀՊԿ հասարակայնության հետ կապերի բաժնին։

«Երկու անվտանգության աշխատակիցներ զոհվել են հակակառավարական խմբի անդամների հարձակման ժամանակ, որոնք Սերբաբադում ձեռքի նռնակ են նետել ԻՀՊԿ գլխավոր գրասենյակի վրա», - հայտնել է ԻՀՊԿ-ն։

Նշվել է, որ այս խմբի անդամների հետ բախման ժամանակ վիրավորվել է ստորաբաժանման երեք անդամ։

Աղբյուրը՝ lurer.com