Foto

Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող «стоянщик»-ը իրեն վստահված «Nissan Tiida»-ով բախվել է «Opel»-ին, ապա հաստաբուն ծառին և երկաթե ճաղավանդակին

Այսօր՝ մայիսի 29-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում Երևանի բնակիչ 41-ամյա Աշոտ Ն․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Opel» մակնիշի ավտոմեքենային, արմատախիլ արել ծառը և բախվել երկաթե ճաղավանդակին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Տեղում պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Ջեմմա Ա․-ին, ով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողներին ու պարեկներին հայտնել է, որ նույն օրը ժամը 10:25-ի սահմաններում Երևան քաղաքի Խորենացի փողոցի 26 հասցեի մոտակայքում կայանել է իրեն պատկանող «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան և մեքենայի բանալիները վստահել կայանատեղին սպասարկող անհայտ անձին, ով էլ վստահությունը չարաշահելու միջոցով նույն օրը ավտոմեքենայով վթարի է ենթարկվել։