Foto

Որոշ ընդմիջումից հետո Ժնևում վերսկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները

Ժնևում չորսժամյա ընդմիջումից հետո վերսկսվել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է իրանական ISNA լրատվական գործակալությունը։

«Իրան-ԱՄՆ բանակցությունները, որոնք ընդմիջվել էին՝ պատվիրակությունների կողմից իրենց երկրների իշխանությունների հետ խորհրդակցությունների համար, վերսկսվել են», – նշել է լրատվամիջոցը։

Նշվում է, որ բանակցություններն ընթանում են Ժնևում՝ Օմանի արտաքին գործերի նախարարի նստավայրում։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։