Իսրայելի պաշտպանության բանակը մի շարք հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող շիական «Հեզբոլլահ» շարժման հատուկ նշանակության ուժերին պատկանող ռազմական թիրախներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Հեզբոլլահի կողմից հրադադարի համաձայնագրի բազմիցս խախտումներին ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցնում Լիբանանի Բաալբեկ շրջանում գտնվող «Ռադվան»-ի թիրախներին», – ասված է հայտարարության մեջ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։









