Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է․
«ԱՆՀԱՍՑԵ ՈՒՂԵՐՁ
…Խաղաղության արևը երկար չի շողա… Հետո կլինի հորդառատ անձրև… Իսկ դա նշանակում է, որ սելավից փրկվելու համար ոչ միայն պետք է տարվել արևի շռայլ շողերով, այլ նաև պատրաստվել հորդառատ տեղումների…
Խաղաղության և պատերազմի արանքում ընկած տարածությունը դյութիչ է, բայց ոչ անծայրածիր…
Գարնան արևից հետո հաճախ է անձրև լինում, որոշ դեպքերում, անգամ՝ տեղատարափ…
Երկինքը հուշում է, որ ՄԵՆՔ ապրում ենք արևի և անձրևի (հասկացեք՝ սելավի) արանքում… Իսկ դա ենթադրում է նաև ամպրոպ…
Առջևում անձրևոտ գարունն է…»։









