Foto

WhatsApp-ում ստեղծվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը

WhatsApp հավելվածում ստեղծվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը (+374 98018357), որից տարբեր մարդկանց ուղարկվում են հաղորդագրություններ։ Այս մասին հայտնում է Երրորդ նախագահի գրասենյակը։

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արդեն դիմել է համապատասխան մարմիններին՝ տեղեկացնելով զեղծարարության մասին և պահանջելով արգելափակել կեղծ օգտահաշիվը:

Խնդրում ենք՝
• չպատասխանել նման հաղորդագրություններին,
• չտրամադրել որևէ անձնական տվյալ։