Foto

Մաhաgել է «Ուրարտու» ակադեմիայի սան Վահան Պետրոսյանը


Մահացել է «Ուրարտու» ակադեմիայի 19-ամյա սան Վահան Պետրոսյանը: Լուրը հայտնում է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը։ 

Վահանը իր ֆուտբոլային քայլերը սկսել է 6 տարեկանից «Ուրարտու» ակադեմիայի մանկապատանեկան թիմերում, այնուհետև հանդես է եկել «Ուրարտու-2»-ի կազմում:

«Մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:

Հանգչիր խաղաղությամբ, Վահան:

Դու ընդմիշտ կմնաս «Ուրարտուի» մի մասնիկը»,- նշված է ակումբի էջում։