Սեմերու հրաբուխը ժայթքել է Ինդոնեզիայի կենտրոնական հատվածում՝ Արեւելյան Ճավայում։ Այս մասին նշվել է հանրապետության հրաբխագիտության եւ երկրաբանական աղետների հետեւանքների մեղմման կենտրոնի հայտարարությունում։
Գերատեսչությունում նշել են, որ մոխրի բարձրությունը հրաբխի խառնարանի վրա հասել է 800 մետրի կամ ծովի մակերեույթից 4 476 մետր բարձրության։ Նշվել է, որ մոխիրը մեծ ինտենսիվությամբ տարածվում է հյուսիսարեւելյան ուղղությամբ։ Կենտրոնում տարածաշրջանի բնակիչներին խորհուրդ են տվել զգույշ լինել եւ չմոտենալ խառնարանին 5 կիլոմետր շառավղով՝ շիկացած քարերի արտանետման վտանգի պատճառով։
Սեմերուն բարձրությամբ չորրորդ հրաբուխն է Ինդոնեզիայում (3 676 մետր բարձր ծովի մակերեւույթից) եւ ամենամեծ գագաթն է Ճավա կղզում։
Աշխարհի ամենամեծ Ինդոնեզական արխիպելագը, որը բաղկացած է 18 հազար կղզիներից, գտնվում է խաղաղօվկիանոսյան այսպես կոչված Հրե օղակում, ինչի պատճառով տարածաշրջանը ենթակա է ուժեղ սեյսմիկական ակտիվության։ Ինդոնեզիայում հաշվվում է ավելի քան 500 հրաբուխ, որոնցից գործող է մոտ 130-ը։









