Foto

Սամվել Կարապետյանին ՔԿՀ դեռևս չեն տեղափոխել. նա ստացիոնար բուժում է ստանում «Նաիրի» բժշկական կենտրոնում. փաստաբան

Թեև Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Սամվել Կարապետյանի տնային կալանքով փոխարինելու որոշումը, այդուհանդերձ, նրան ՔԿՀ դեռևս չեն տեղափոխել։

Սամվել Կարապետյանի պաշտպան Լիաննա Գասպարյանն Аysor.am-ին  հայտնեց, որ այս պահին Սամվել Կարապետյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում։

«Նա օրեր շարունակ բուժում է ստանում ստացիոնար բուժման մեջ»,-ասաց նա։

Գասպարյանը նշեց, որ, ինչպես ավելի վաղ հայտնել են, ախտորոշումը քովիդն է՝ թոքաբորբ։

Հարցին, թե մինչև լիարժեք բուժումը նրան արդյո՞ք չեն տեղափոխի ՔԿՀ՝ փաստաբանն ասաց, որ չի կարող պատասխանել․«Չեմ կարող այդ մասին ասել, թե ինչպես կդրսևորեն իրենց մարդասիրության սկզբունքներում, դա այլ հարց է, բայց այս պահին հստակ կարող ենք ասել, որ նա Նաիրի ԲԿ-ում ստանում է  ստացիոնար բուժում»,-ասաց նա։