Foto

Իսրայելը ԱՄՆ-ի հետ երկխոսությունում չի պնդում Իրանին հարվածելու հարցում

Վաշինգտոնի հետ երկխոսությունում Իսրայելի ղեկավարները չեն պնդում Իրանին ԱՄՆ հնարավոր հարվածի հարցում եւ փորձում են խուսափել Սպիտակ տան վրա ճնշում գործադրելուց։ Այս մասին, հղում կատարելով ամերիկյան աղբյուրներին, հաղորդել է Axios պորտալը։


«Նրանք ասացին, որ կհետեւեն ձեր ցուցումներին, որ չեն պնդի հարվածի հարցում»,- ասել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը։


Axios-ի տվյալներով՝ ԱՄՆ-ը սերտ կապի մեջ է Իսրայելի հետ եւ ակտիվորեն խորհրդակցում է Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ ձեռնարկվող հնարավոր քայլերի շուրջ։ Միեւնույն ժամանակ, նշել են պաշտոնյաները, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիտավորյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ տպավորություն է ստեղծում, թե չի ճնշում Վաշինգտոնին եւ չի փնտրում ռազմական լուծում՝ չնայած իր սեփական դիրքորոշմանը։

«Բիբին (Նեթանյահուն) չի ասել Թրամփին, որ չանի դա, բայց նաեւ չի ստիպում նրան դա անել»,- նշել է մեկ այլ ամերիկացի պաշտոնյա։

Միեւնույն ժամանակ, Նեթանյահուն գիտակցում է, որ եթե իրավիճակը սրվի, Իսրայելը նույնպես կարող է տուժել։ Ինչպես նշել են պորտալի աղբյուրները, Իսրայելի իշխանությունները ներկայում լիովին պատրաստ չեն պաշտպանվել իրենց սեփական տարածքում արտաքին հարձակումներից։

AFP-ն ավեի վաղ հաղորդել էր, որ Սաուդյան Արաբիան, Կատարը եւ Օմանը «նշանակալի դիվանագիտական ջանքեր են գործադրել»՝ Թրամփին Իրանի վրա չհարձակվել համոզելու եւ Թեհրանին «բարի մտադրություններ ցույց տալու հնարավորություն տալու» համար։ Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդել է The Wall Street Journal-ը, ԱՄՆ-ը կարող է Մերձավոր Արեւելքում գտնվող ամերիկյան ականակիրների վրա տեղադրված Tomahawk թեւավոր հրթիռները գործադրել Իրանին հարվածելու համար։ NewsNation հեռուստաալիքի լրագրող Քելի Մեյերը նաեւ հաղորդել է, որ ԱՄՆ-ը արդեն Հարավչինական ծովից Մերձավոր Արեւելք է ուղարկել ավիակիր հարվածային խումբ, որը, ինչպես սպասվում է, տարածաշրջան կհասնի մեկ շաբաթվա ընթացքում

news.am