Հանրապետության տարածքում հունվարի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 17-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ի ուշ երեկոյան, 18-20-ը շրջանների մեծ մասում սպասվում է՝ ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը հունվարի 17-19-ը գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:
Երևանում հունվարի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 17-ի երեկոյան, 18-20-ը սպասվում է ձյուն։









