Երևանի «Արարատի» սան, «Արարատ-09» թիմի հենակետային կիսապաշտպան Արտավազդ Մարգարյանը փորձաշրջան է անցնում Իսպանիայի հայտնի ակումբներից մեկում՝ «Լևանտեում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։
«Արտավազդը ընտրվել է «Լևանտեի» սկաուտների կողմից՝ այս ամառ կայացած Football Job իսպանական ծրագրի շրջանակներում, որտեղ նա փայլել է իր ֆիզիկական պատրաստվածությամբ, խաղային ինտելեկտով և նվիրումով։
Սա մեծ հնարավորություն է հայ երիտասարդ ֆուտբոլիստի կարիերայում՝ եվրոպական բարձրակարգ ակումբում առաջին քայլերն անելու համար։
Հաջողություն ենք մաղթում Արտավազդին այս կարևոր փուլում և հավատում ենք, որ սա դեռ միայն սկիզբն է»,– նշված է տարածած հայտարարությունում։