Թայվանի ափերի մոտ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 400 հազար բնակիչ ունեցող Ցզիլուն քաղաքից 35 կմ հարավ-արեւելք: Օջախը գտնվել է 111 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: