Foto

Ինձ ցույց տվեք մի դեպք, երբ Նիկոլ Փաշինյանն ասել է մի բան ու չի արել տրամագծորեն հակառակը. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)

Ինձ ցույց տվեք մի դեպք, երբ Նիկոլ Փաշինյանն ասել է մի բան ու չի արել տրամագծորեն հակառակը։ Այս մասին հարցազրույցի ժամանակ ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Ինձ ցույց տվեք մի դեպք, երբ նա ասել է մի բան ու չի արել 180 աստիճան հակառակը, չկա նման դեպք։ Ցույց տվեք փաստաթուղթ, որը ստորագրել է Նիկոլ Փաշինյանն ու կատարել է դրա բովանդակությունը։ Կհիշե՞ք պատերազմից հետո Հայաստանի վերականգնման ճանապարհային քարտեզ հրապարակեց, թե ինչպես է վերականգնելու երկիրը, ի՞նչ արեց։ Կհիշե՞ք ԱՄՆ-ի հետ պայմանագիր ստորագրեցին, բում էին անում, որ փրկված ենք, ի՞նչ արվեց։ Կնքեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, ո՞ր կետն է կատարել, որը որ Ադրբեջանին էր վերաբերում կատարել է, իսկ մնացածը ոչ»,-ասել է Նաիրի Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում․