Foto

Բուհերում թափուր տեղերի թիվը հինգ անգամ նվազել է

Բարձրագույն ուսումնական հաստատություններում 2025-26 ուսումնական տարվա ընդունելության արդյունքներով թափուր տեղերի թիվը հինգ անգամ նվազել է նախորդ տարվա ցուցանիշից։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին օգոստոսի 27-ի մամուլի ասուլիսում տեղեկացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Եթե 2024 թվականին թափուր էր մնացել 6174 տեղ, ապա այս տարվա ընդունելության արդյունքներով թափուր տեղերի թիվը 1174 է։ Ընդ որում՝ անվճար կամ պետության փոխհատուցմամբ թափուր տեղերի թիվն ընդամենը 219-ն է։ Այս ցուցանիշները նշանակում են նաև, որ պլանավորման գործընթացն էապես բարելավվել է։ Այսինքն՝ ընդունելության տեղերի պլանավորումն իրականացվում է շատ ավելի իրատեսորեն, քան նախորդող տարիներին։ Սա նաև ցույց է տալիս, որ այս ուղղությամբ աշխատանքը արդյունքներ է գրանցում»,-ասաց նախարարը։